Քաղաքական

25.07.2019 13:00

«Կլինեն բանակցություններ». ԱԳ նախարարը՝ Լարսի այլընտրանքի մասին

«Կլինեն բանակցություններ». ԱԳ նախարարը՝ Լարսի այլընտրանքի մասին

Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի հարցն առաջին հերթին առնչվում է Ռուսաստանին և Վրաստանին, և այդ առումով բանակցությունները երկու կողմերի միջեւ շարունակվում են: Այս մասին Վրաստանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք շատ ուշադիր հետևում ենք այդ զարգացումներին և դրա վերաբերյալ խոսում ենք դրա մասին մեր երկու գործընկերների` Ռուսաստանի և Վրաստանի հետ: Սակայն հիշենք, որ բանակցող կողմերը Ռուսաստանն ու Վրաստանն են: Մենք հույս ունենք, որ իրապես կլինի իրավիճակ, երբ հարցի հանգուցալուցումն ավելի տեսանելի, շոշափելի կդառնա»:

Հարցին, թե դա ինչ ժամկետների խնդիր է, մոտ ապագայում, թե ոչ, նախարարն արձագանքեց. «Ես կարող եմ հույս հայտնել, որ դա կարող է լինել, որովհետեւ բանակցությունների նոր փուլ է մոտենում: Ինչպես դա կընթանա, և ինչ առաջխաղացում կարող է լինել... իհարկե, հարցին հետևելով՝ կարող եմ ուղղակի հույս հայտնել, որ կլինի նման իրավիճակ, բայց դրանից ավելին չեմ կարող ասել»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։