Լրահոս

15.04.2010 11:22


Հրդեհ խանութում

Ապրիլի 15-ին, Ժամը 05.22-ին անձը չպարզված քաղաքացուց ահա­զանգ է ստաց­վել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Բագրատունյաց պողոտա 17 հասցեում գտնվող «Ասիկո» մթերային խանութում: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշ­վարկ եւ փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:

Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02», «1-03» ծառայությունների եւ էլ.ցանցի հերթա­պահները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.47-ին, մարվել' ժամը 06.07-ին: Այրվել են' 3 ցուցափեղկ-սառնարան, 10 քմ մակերեսով մթե­րային ապրան­ք, ջերմահարվել է խանութի առաստաղը' 30 քմ մակերեսով:

Այս խորագրի վերջին նյութերը