2015թ-ին Հայաստանի շուրջ երկաթուղային օղակը կսեղմվի
Համաձայն Վրաստանի ենթակառուցվածքային զարգացման նախագծի՝ 2015թ-ին երկրի բոլոր քաղաքներում կկառուցվեն միջազգային չափանիշների պահանջներին համապատասխանող ավտոճանապարհներ։ Այս մասին փետրվարի 11-ին խորհրդարանում տարեկան հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։
Նրա խոսքերով՝ նշված ժամկետում կավարտվի նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը, և Պեկինից Լոնդոն ուղևորների ու բեռների փոխադրումը կիրականացվի հենց այդ ճանապարհով՝ Վրաստանով և Թբիլիսիով։ Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի իրականացումը սկսվել է 2007թ-ին, որի շրջանակներում կկառուցվի Կարս-Ախալքալաք 105կմ երկարությամբ երկաթուղային նոր մագիստրալը, որից 76կմ կանցնի Թուրքիայի տարածքով, իսկ 29կմ՝ Վրաստանի։ Դրանից բացի, նախագծված է և արդեն իրականացվում է Ախալքալաք-Մարաբդա մասի վերակառուցումը, ինչպես նաև Ախալքալաքում նախատեսվում է ռելսերի դեպի եվրոպական ուղիներ տեղափոխելու համար հատուկ կետի կառուցումը։ Փորձագետների գնահատմամբ՝ նախագիծը ավելի շատ կրում է քաղաքական բնույթ, և Ադրբեջանը նպատակ է հետապնդում դուրս բերել Նախիջևանը շրջափակումից և ավելի մեկուսացնել Հայաստանը։ Բաքուն Վրաստանին արտոնյալ պայմաններով հատկացրել է $ 200 մլն և նախապատրաստվում է ավելացնել ֆինանսավորման չափերը։