Քաղաքական

24.07.2019 19:58

Անհիմն կերպով իմ և եղբորս հաշիվների վրա կալանք է դրված եղել. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Անհիմն կերպով իմ և եղբորս հաշիվների վրա կալանք է դրված եղել. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

«Մենք գտնում էինք, որ բողոքարկումը անհիմն է, ինչպես գտավ նաև դատարանը: Բնականաբար բավարարված ենք, սակայն վերջնական բավարարված կլինենք, երբ բոլոր խախտումները, որոնք թույլ են տրվել այս մեկ տարվա ընթացքում, կվերացվեն»,-հուլիսի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լևոն Քոչարյանը:

Լևոն Քոչարյանի խոսքերով, խախտումները շատ են եղել. «Իմ ու եղբորս հաշիվների վրա էլ են կալանք դրել՝ բացարձակ անհիմն: Հետո իմ մասով հանեցին կալանքը, իսկ եղբորս մասով՝ ոչ: Ամեն դեպքում 4-5 ամիս իմ հաշիվները եղել են կալանքի տակ՝ ապօրինի հիմքով: Ասում էին, թե չեն հավատում, որ դրանք մեր ունեցվածքն են, ասում էին, որ Ռոբերտ Քոչարյանին է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր մերժեց Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքը:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։