Աշխարհ

24.07.2019 16:59


Սև ծովում 4–բալանոց փոթորիկ է. ափերին կարմիր դրոշակներ են բարձրացված

Սև ծովում 4–բալանոց փոթորիկ է. ափերին կարմիր դրոշակներ են բարձրացված

Վրաստանի սևծովյան ափերին փոթորիկի պատճառով լողալն արգելվել է: Ուժեղ քամուն զուգահեռ նաև կարճատև անձրևներ են, հայտնում է Aliq-ը:

Արդեն հինգերորդ օրն է՝ ափերին կարմիր դրոշակներ են բարձրացված: Փրկարարները ենթադրում են, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով լողալը կարգելվի մինչև ամսվա վերջ:

Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարության հիդրոգրաֆիկ ծառայության տվյալներով՝ այս ընթացքում Սև ծովի փոթորիկը կհասնի 4 բալի ու կշարունակվի մինչև հուլիսի 25-ը:

Ըստ օդերևութաբանների՝ այս օրերին օդի առավելագույն ջերմաստիճանը կազմելու է 25 աստիճան:

Այս խորագրի վերջին նյութերը