Աշխարհ

24.07.2019 21:46


F-35-ների պահեստամասերը Թուրքիայում այլևս չեն արտադրվի

F-35-ների պահեստամասերը Թուրքիայում այլևս չեն արտադրվի

Ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչները արտադրող Lockheed Martin ընկերությունը հայտարարել է, որ 2020թ.-ից Թուրքիայում այլևս չեն արտադրվելու այդ կործանիչների պահեստամասերը։ Նշենք, որ որպես F-35-ների նախագծի մասնակից՝ Թուրքիան այդ ինքնաթիռների հարյուրավոր մասեր էր արտադրում:

Նման որոշումը պայմանավորված է նրանով, որ Պենտագոնը վճռեց կասեցնել Թուրքիայի մասնակցությունը F-35-ների ծրագրում, ինչն էլ իր հերթին պայմանավորված էր ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի վերաբերյալ ռուս-թուրքական գործարքով։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն արդեն սկսել է Թուրքիային մատակարարել S-400-ների մասերը։ Հայտնի է, որ այդ համակարգերը վերջնականապես կգործարկվեն 2020թ.-ին։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը