Վերաքննիչը մերժեց Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների կալանքի հարցով դատախազության բողոքը
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատաքննությունն ավարտվել է։ Դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր որոշեց մերժել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։
Բողոքը ներկայացնող դատախազ Պետրոս Պետրոսյանը գտնում էր, որ Ռ․ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքն իրավաչափ է։ Նրա խոսքով, արգելանք է դրվել քաղաքացիական հնարավոր հայցերով և դատական հնարավոր ծախսերի համար։ Նշենք, որ դատական ծախսերն այս պահի դրությամբ չեն գերազանցում 900 հազար դրամը։ Բացի այդ, քաղաքացիական հայց չի ներկայացվել։
Ռ․ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն իր հերթին նշեց, որ առ այսօր քրեական գործում առկա չէ դատավարական որևէ փաստաթուղթ, որով ներկայացվել է իր պաշտպանյալի գույքի վրա դրված կալանքի իրավաչափությունը։ Դատախազների և քննիչի գործողությունների արդյունքում վերջին մեկ տարվա ընթացքում Ռ․ Քոչարյանի գույքը գտնվում է կալանքի տակ։
Անտրամաբանական է նաև, որ անձնագրի հետ միասին առգրավված է Ռ․ Քոչարյանի նույնականացման քարտը, ինչը կարող էր պատճառաբանված լինել միայն նրա կեղծ լինելու դեպքում։
Պաշտպանական կողմը գտնում է, որ առաջին ատյանի դատարանի որոշումն պատճառաբանված և իրավաչափ է, և դատախազների բողոքը ենթակա է մերժման։

7or.am