Աշխարհ

24.07.2019 19:16


«Իրանը պատրաստ է բանակցությունների, բայց ոչ կապիտուլյացիայի». Ռոուհանի

«Իրանը պատրաստ է բանակցությունների, բայց ոչ կապիտուլյացիայի». Ռոուհանի

Թեհրանը պատարստ Է բանակցությունների, բայց ոչ կապիտուլյացիայի, հուլիսի 24-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հանրապետության նախարարների խորհրդի նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք միշտ պատարստ ենք արդարացի եւ օրինական բանակցությունների, բայց ոչ կապիտուլյացիայի՝ երկխոսության կամ Էլ բանակցային գործընթացի պատրվակով»,- նշված Է Ռոուհանիի հայտարարության մեջ, որը զետեղված Է նրա պաշտոնական կայքում: Պետության ղեկավարը նաեւ մեղադրել Է Սաուդյան Արաբիային եւ Իսրայելին Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելուն խոչընդոտելու մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը