Քաղաքական

24.07.2019 14:58


«Ասֆալտին փռելը շարունակվում է». Օսիպյան (տեսանյութ)

«Ասֆալտին փռելը շարունակվում է». Օսիպյան (տեսանյութ)

Ոստիկանությունը, իր արտասահմանցի գործընկերների հետ համագործակցելով, հայտնաբերել է, մնացածն արդեն ոստիկանության խնդիրը չէ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանին ու Միհրան Պողոսյանին ՀՀ արտահանձնելուն։

«Բայց տեղեկացված եմ, որ համապատասխան մարմիններն աշխատանքներ են իրականացնում, որ այդ հայտնաբերված անձանց արտահանձնեն ՀՀ»,- շարունակեց նա։

Օսիպյանը նշեց, որ Նարեկ Սարգսյանը ՀՀ սահմանը հատել է որպես Սարգսյան. «Թե ինչպես է հետո Գոնսալես դարձել, չեմ կարող ասել»:

Ոստիկանապետը, խոսելով ասֆալտին փռելու պրակտիկայի մասին, շեշտեց, թե իրենք հանցագործներին հայտնաբերելու համար չեն սպասում վարչապետի հանձնարարականին։

«Ոստիկանությունն ունի հստակ գործառույթային պարտականություններ, այստեղ պարտադիր չէ վարչապետի հանձնարարականը։ Ասֆալտին փռելը շարունակվում է, պարզապես դուք երեւի տեղեկացված չեք։ Վստահեցնում եմ, որ այն պահին, երբ մենք խստացրել են մեր մոտեցումները եւ դադարել ենք հանդուրժող լինելը, մարդիկ կան, որ հասկացել են ու Հայաստանի Հանրապետությունում էլ ավելի օրինապաշտ են դարձել»,- ընդգծեց Օսիպյանը։

Վալերի Օսիպյանը հրաժարվեց անուններ տալ, թե ովքեր են իշխանափոխությունից հետ դարձել ավելի օրինապաշտ։ Փոխարենը՝ ասուլիսին ներկա Գագիկ Շամշյանն արձագանքեց՝ նշելով, որ վերջին անգամ նախկին ոստիկանապետը Ալիկ Սարգսյանի եղբոր որդուն են փռել ասֆալտին՝ «ճռռիկներ անելու» համար: Օսիպյանն էլ հավալեց, որ այդ փաստով խուլիգանության հատկանիշներով քրգործ է հարուցվել:

Անդրադառնալով սեւազգեստ անձանց մասին Փաշինյանի հանձնարարականին՝ Օսիպյանը նշեց.

«Մենք վարչապետի ասածը հասկացել ենք. բռնել ենք, բռնում ենք եւ շարունակելու ենք բռնել: Չեմ կարող ասել՝ քանի հոգի: Ոստիկանության գործունեության մեջ կարեւոր է նաեւ կանխարգելումը»,-ասաց Օսիպյանը՝ նկատելով, որ լրագրողների մեջ էլ այս պահին կան սեւազգեստներ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը