Հուլիսի 25-26-ին չեղարկվում են Երևան-Գյումրի արագընթաց էլեկտրագնացքի որոշ չվերթներ
Չեղարկվում է հուլիսի 25-ին՝ ժամը 17:15-ին Երևանի երկաթուղային կայարանից մեկնող Երևան-Գյումրի №102 արագընթաց գնացքը: Ինչպես տեղեկացրեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից, հուլիսի 26-ին չեն գործելու ժամը 09:05-ին Գյումրիից և 17:15-ին Երևանից մեկնող Գյումրի-Երևան-Գյումրի №103/102 արագընթաց էլեկտրագնացքները:
«Երևան-Գյումրի-Երևան երթուղու №100/101 արագընթաց էլեկտրագնացքները, որոնք մեկնում են Երևանից 09:40 և Գյումրիից 17:10-ին, հուլիսի 26-ին աշխատելու են առանց փոփոխությունների: Անփոփոխ է մնում նաև սովորական էլեկտրագնացքների չվացուցակը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-ասված է հաղորդագրության մեջ: