Լրահոս

14.04.2010 20:38


ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ Հայաստանում կրոնական հանդուրժողականության վերաբերյալ ուսումնասիրություն

Երևանում հանրային քննարկման շրջանակներում տեղի ունեցավ ԵԱՀԿ աջակցությամբ իրականացված' Հայաստանում կրոնական հանդուրժողականության ուսումնասիրության շնորհանդեսը:

Պետական մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, կրոնական և ազգային փոքրամասնությունների համայնքների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկեցին ուսումնասիրությունը, Հայաստանում կրոնական հանդուրժողականության և կրոնի կամ հավատքի ազատության իրավիճակը և մարտահրավերները: Միջոցառման քննարկումների առանցքում էր նաև կրոնի կամ հավատքի ազատությունը կարգավորող օրենսդրության և ոլորտի խնդիրները, առաջարկված օրենսդրական փոփոխությունները:

«Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում» ուսումնսիրությունը իրականացվել է 2009թ. «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության կողմից' ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Զեկույցը ներառում է հարցազրույցներ, համապատասխանաբար մամուլի, հոդվածների և ուսումնսիրությունների երկրորդական վերլուծություն, օրենդրության վերլուծություն և առաջարկներ պետական մարմիններին:

«Այս քննարկումները լավ հնարավորություն են ուժեղացնելու երկխոսությունը և գործակցությունը զանազան մշակութային և դավանանքի համայնքների միջև, ինչպես նաև իշխանությունների հետ' համատեղ արձագանքելու կրոնի կամ հավատքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին: Մենք կշարունակենք խրակուսել հանդուրժողականությունը և փոխվստահությունը, որ նաև 2010թ. Ղազախստանի նախագահության առաջնահերթություններից են», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրսաենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Քարել Հոֆսթրան:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանը հավելեց. «Հուսով ենք, որ զեկույցում ամփոփված անհանդուրժողականության և խտրականության դեպքերի դիտորդման արդյունքները, ինչպես նաև իրավիճակի և օրենսդրության վերլուծությունը օգտակար կլինեն' համապատասխանեցնելու օրենքը միջազգային չափանիշներին և խթանելլու կրոնի և հավատքի ազատությունը Հայաստանում»:

Այս խորագրի վերջին նյութերը