50 տարի առաջ կորած ֆրանսիական սուզանավը գտնվել է ափից 45 կմ հեռավորության վրա
Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գտել է «Միներվա» սուզանավը, որը 1968 թվականին Տուլոնի նավահանգստից ոչ հեռու անհետացել էր: BBC-ն հայտնում է, որ սուզանավում 52 մարդ է եղել: Սուզանավը գտնվել է ափից 45 կմ հեռավորության, 2370 մ խորության վրա:
Մինչ այժմ հայտնի չէ սուզանավի վթարի պատճառը: Փրկարարները վերստին վերլուծել են միջադեպի մասին բոլոր տվյալները, այդ թվում՝ մակընթացությունների և տեղատվությունների մասին տեղեկությունները, այնուհետև նոր տեխնոլոգիաների միջոցով կարողացել են սուզանավ հայտնաբերել: Սուզանավը հայտնաբերվել է «Ocean Infinity» ամերիկյան մասնավոր ընկերության նավի կողմից:

Աղբյուրը՝ shamshyan.com