Լրահոս

23.07.2019 11:45


Կյանքի 100-րդ տարում մահացել է հայ ժողովրդի բարեկամ Ռոբերտ Մորգենթաուն՝ Հենրի Մորգենթաուի թոռը

Կյանքի 100-րդ տարում մահացել է հայ ժողովրդի բարեկամ Ռոբերտ Մորգենթաուն՝ Հենրի Մորգենթաուի թոռը

Կյանքի 100-րդ տարում մահացել է ամերիկացի իրավաբան, հայ ժողովրդի բարեկամ Ռոբերտ Մորգենթաուն՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուի թոռը:

Իր նշանավոր պապից լսելով հայոց ցեղասպանության մասին՝ Ռոբերտ Մորգենթաուն նույնպես պայքարել է ցեղասպանության միջազգային ճանաչման համար:
Նա ունի բազմաթիվ գրքեր, գիտական աշխատություններ, իբրև նշանավոր իրավաբան՝ նկարահանվել է ամերիկյան հեռուստատեսային շոուներում:
Աղբյուրը՝ arevelk.am

Այս խորագրի վերջին նյութերը