Աշխարհ

22.07.2019 17:00


Ռուսաստանից Վրաստան ավիաուղևորների թիվը գրեթե 80 տոկոսով կրճատվել է

Ռուսաստանից Վրաստան ավիաուղևորների թիվը գրեթե 80 տոկոսով կրճատվել է

Ռուսաստանի քաղաքացիները հուլիսի 8-ից՝ Վրաստան թռիչքների ժամանակավոր արգելքն ուժի մեջ մտնելու օրվանից ավելի քան 2,8 հազար այց են կատարել հանրապետություն օդային տրանսպորտով, ինչը 78,6 տոկոսով պակաս Է 2018 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ: Հուլիսի 22-ին այս տվյալները բերել Է Վրաստանի TBC Research ինտերնետ-հրատարակությունը, որն զբաղվում Է երկրի տնտեսական իրադրության վերլուծությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ ՌԴ-ի քաղաքացիները հուլիսի երկրորդ շաբաթվա ընթացքում կատարել են ավելի քան 2,3 հազար այց Թբիլսիի միջազգային օդանավակայան, ինչը 75,2 տոկոսով պակաս Է անցյալ տարվա ցուցանիշների համեմատությամբ: Քութայիսի միջազգային օդանավակայանը հուլիսի երկրորդ կեսին սպասարկել Է 129 մարդու ՌԴ-ից (անկումը՝ 68,2 տոկոս): Իսկ ինչ վերաբերում Է Բաթումի միջազգային օդանավակայանին, ապա հուլիսի երկրորդ շաբաթվա ընթացքում այնտեղ Է ժամանել 449 քաղաքացի ՌԴ-ից (անկումը 88,1 տոկոս):

Կրճատվել Է նաեւ այն ռուսաստանցիների թիվն, ովքեր Վրաստան են ժամանել երկրների միջեւ այժմ գործող «Կազբեկ – Վերրին Լարս» միակ մաքսային անցակետով: Երկրորդ շաբաթվա ընթացքում այդ մաքսային անցակետով Ռուսաստանից Վրաստան Է ժամանել ավելի քան 24,5 հազար մարդ, ինչը 5,6 տոկոսով պակաս Է 2018 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը