Աշխարհ

22.07.2019 20:45


ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեղադրանքով Իրանում կայացվել է մահապատժի դատավճիռ

ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեղադրանքով Իրանում կայացվել է մահապատժի դատավճիռ

Իրանում կալանավորվել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) օգտին լրտեսություն անելու մեջ մեղադրվող 17 մարդ: Իրանական մամուլի համաձայն՝ նրանցից մի քանիսի նկատմամբ մահապատժի վճիռ է արձակվել:

Իրանի հետախուզության նախարարության լրտեսության դեմ պայքարի վարչության պետը հայտարարել է, որ նշված 17 անձինք ԱՄՆ-ի կողմից հատուկ նախապատրաստվել և Իրան են ուղարկվել լրտեսության նպատակով:

Ավելի վաղ Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալևին մայրաքաղաք Թեհրանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և այլ երկրների օգտին գործող լրտեսների խումբ է կալանավորվել:

Նշենք, որ նախորդ ամիս նույն մեղադրանքով Թեհրանի բանտերից մեկում մահապատժի էր ենթարկվել Իրանի պաշտպանության նախարարության աշխատակից Ջելալ Հաջի Զևարը:

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը