Տնտեսական

22.07.2019 16:03


Անասնապահությունն այսօր ոչնչացման եզրին է. պանրի արտադրություն գոյություն չունի

Անասնապահությունն այսօր ոչնչացման եզրին է. պանրի արտադրություն գոյություն չունի

Հայաստանում գյուղատնտեսությունը ներկայումս, ինչպես նախկինում գտնվում է ծանր վիճակում: Այս մասին այսօր` հուլիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ֆերմեր Տիգրան Եղոյանը:

«Հայաստանում գյուղատնտեսությունը ներկայումս, ինչպես նախկինում գտնվում է ծանր վիճակում, քանի որ մեր պետական պաշտոնյաները չեն տիրապետում իրավիճակին եւ գյուղատնտեսական եւ գյուղատնտեսական ոլորտ ընդհանրապես Հայաստանում գոյություն չունի: Ես բացառում եմ եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում Կառավարության ցանկացած ներկայացուցչի, ընդհուպ մինչեւ վարչապետի հայտարարությունը գյուղատնտեսության զարգացման ինչ-որ տոկոսներ»,- ասաց նա:

Ֆերմերը նշեց, որ մասնավորապես, անասնապահության ոլորտը երկրում այսօր կաղում է, ավելին` գտնվում ոչնչացման եզրին:

Տիգրան Եղոյանը նշեց, որ գյուղատնտեսական ոլորտի մասին խոսելիս հնարավոր չէ չանդրադառնալ քաղաքականությանը:

«Եթե մենք խոսում ենք, որ Սերժ Սարգսյանի իշխանությունների օրոք, որ կա թերի առաջնորդ, պաշտպանության բանակի գեներալ եւ տարբեր քրեաօլիգարխիկներ, որոնք դրել են հէկ-եր եւ ստորացնում են գյուղացուն, իշխանափոխությունից հետո մենք բազմաթիվ անգամ դիմեցինք Կառավարությանը եւ որեւիցե բան չի փոխվել: Ասեմ ավելին, էսօր էդ հէկ-երը խժռում են գյուղին ու գյուղացուն, եւ չորացնում ամբողջ անտառը: Ես զարմանում եմ, որ մեր վարչապետը երբ, որ գնում է Սյունիք, Վայոց Ձոր, հանդիպում է, պանիր արտադրող ֆերմերներին, չկա նման բան, ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, եթե անասնապահություն չկա, ուրեմն պանրի արտադրություն գոյություն չունի, արհեստական փոշի կաթերով պանրի արտադրությունը թող չհրամցնեն մեր ժողովրդին որպես գյուղատնտեսության աճ»,-ասաց նա:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը