Գերեզմանում վիճաբանության ժամանակ 18-ամյա երիտասարդը դանակահարել է 16-ամյա պատանուն
Հուլիսի 20-ին՝ ժամը 22.40-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Սարուխան գյուղից 16-ամյա մի պատանի: Նա հայտնել է, թե իրենց բակում նստել է մեխի վրա: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 22-ի սահմաններում, Սարուխան գյուղի գերեզմանների մոտ ծագած վիճաբանության ժամանակ նույն գյուղի բնակիչ, 18-ամյա մի տղա է դանակով հարվածել պատանուն:
Ահազանգից երկու ժամ հետո բաժին բերման է ենթարկվել դանակահարողը, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: Այն վերցվել է հետագա պարզաբանումների համար: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: