Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր
Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Տիչինա և Ոսկանյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 35 ZC 638 համարանիշի և Mercedes մակնիշի 36 DU 104 համարանիշի ավտոմեքենաները։
shamshyan.com–ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով Opel-ը առաջ է ընթացել և, գլխիվայր շրջվելով, հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շտապօգնության բրիգադը առաջին բուժօգնությունը ցուցաբերեց Opel-ի վարորդին, ով սակայն հրաժարվեց հիվանդանոց մեկնելուց: Սակայն որոշ ժամանակ անց նրա ինքնազգացողությունը վատացավ, և դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը նախ տեղում բուժօգնություն ցուցաբերեց, ապա տեղափոխեց «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։