Լրահոս

22.07.2019 15:00


Սարդարապատ գյուղում 18-ամյա տղան հոսանքահարվել և տեղում մահացել է

Սարդարապատ գյուղում 18-ամյա տղան հոսանքահարվել և տեղում մահացել է

Երեկ՝ հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սարդարապատ գյուղ, որտեղից հիվանդանոց է տեղափոխել երիտասարդ տղայի դի։

shamshyan.com–ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19։50-ի սահմաններում, նույն գյուղի բնակիչ 18-ամյա Է․Ղ․-ն գյուղում 47-ամյա Գուրգեն Գ․-ին պատկանող ավտոտնակում ավտոմեքենան վերանորոգելու ժամանակ ոտքը պատահաբար դրել է բաց հոսանքալարի վրա և հոսանքահարվելու հետևանքով մահացած վիճակում տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատարստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Է․ Ղ․-ն սովորում էր իրենց գյուղի դպրոցի 12-րդ դասարանում։

Այս խորագրի վերջին նյութերը