Աշխարհ

22.07.2019 12:35


Մահացել է ԱԷՄԳ գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն

Մահացել է ԱԷՄԳ գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն

Կյանքի 73-րդ տարում մահացել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, տեղեկացրել են կազմակերպության մամուլի ծառայությունում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ամանոն ԱԷՄԳ-ն գլխավորել է 2009-ին, մինչ այդ եղել է Ճապոնիայի դեսպանն ու մշտական ներկայացուցիչը գործակալությունում։

Դիվանագետը ծառայել է նաեւ Միավորված Ազգերի Կազմակերպությունում (ՄԱԿ), 1972-ից զբաղեցրել է տարբեր պաշտոններ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունում։

Մասնագիտացել է զինաթափման եւ միջուկային զենքի չտարածման ոլորտներում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը