Աշխարհ

22.07.2019 11:10


Բոլթոնի խոսքով՝ Իրանն անմիջականորեն սպառնում է Արևմտյան կիսագնդի երկրների անվտանգությանը

Բոլթոնի խոսքով՝ Իրանն անմիջականորեն սպառնում է Արևմտյան կիսագնդի երկրների անվտանգությանը

Իրանը եւ լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունն օգնություն են ցուցաբերում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին եւ անմիջականորեն սպառնում են Արեւմտյան կիսագնդի երկրների անվտանգությանը։ Համապատասխան տեղեկությունները կիրակի Թվիթերում տեղադրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա պնդում է, որ Իրանը եւ «Հեզբոլլահը» աջակցում են Բոլիվարական Հանրապետությունում Մադուրոյի իրականացրած «բռնաճնշումներին, անմեղ վենեսուելացիների խոշտանգումներին եւ սպանություններին, ինչպես նաեւ անմիջականորեն սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը»։

«Մենք կշարունակենք մերկացնել Մադուրոյի կողմնակիցներին եւ Իրանի ջանքերը Արեւմտյան կիսագնդում իրենց իրականացրած գործունեությունում»,- ասել է Բոլթոնը։

Շաբաթ օրը ՌԴ արտաքին գործերի փխնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ ԱՄՆ սանձազերծած տնտեսական ահաբեկչությունը Վենեսուելայի ժողովրդի եւ օրինական կառավարության դեմ միջազգային իրավունքի առումով ոչ մի հիմք չունի։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը