Լրահոս

14.04.2010 16:10


Արտակ Շաքարյան. «Ապրիլի 24-ից հետո հայ-թուրքական գործընթացում կլինի զրոյական վիճակ»

Արտակ Շաքարյան. «Ապրիլի 24-ից հետո հայ-թուրքական գործընթացում կլինի զրոյական վիճակ»

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ թուրքագետ Արտակ Շաքարյանը կարծիք է հայտնել, որ  ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին չի արտասանի Ցեղասպանություն բառը, «լավագույն դեպքում կրկին կասի Մեծ եղեռն»։ Փորձագետը նման եզրահանգման է եկել՝ վերլուծելով  վաշինգտոնյան հանդիպումները։ «Օբաման իր ելույթում որպես Ցեղասպանություն բառը չարտասանելու հիմնավորում կնշի, որ թե՛ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը Կոնգրեսում, թե՛ Ցեղասպանություն բառի գործածումը կխոչընդոտեն հայ-թուրքական կարգավորման գործընթացին»,-ասել է Շաքարյանը։ Նա  նաև նշել է, որ տեսանելի ապագայում հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, իսկ ապրիլի 24-ից հետո էլ գործընթացում կլինի զրոյական վիճակ, եթե Հայաստանն իր նախաձեռնություններով չակտիվացնի հարցը։ Ըստ թուրքագետի, կարճաժամկետ առումով Հայաստանը հայ-թուրքական գործընթացում, ոչինչ չշահեց, սակայն երկարաժամկետ կտրվածքով Հայաստանն առավելություն ունի Թուրքիայի նկատմամբ։ «Եթե առաջիկա 2 ամիսներից հետո էլ Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, ապա դա ցույց կտա, որ այս գործընթացում ապակառուցողականը Անկարան է»,-ասել է Ա. Շաքարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը