Քաղաքական

22.07.2019 09:06

Իջևանում տեղի ունեցած դեպքով 10 անձ կալանավորվել է

Իջևանում տեղի ունեցած դեպքով 10 անձ կալանավորվել է

Իջևանում տեղի ունեցած անկարգությունների գործի շրջանակներում 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ 2 նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով: Մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ, 258-րդ հոդվածի 4-րդ և 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից։

Հուլիսի 17-ին Իջևանում մի քանի հարյուր քաղաքացիներ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով ապօրինի անտառահատումների արգելքի դեմ: Բախումները սկսվեցին, երբ ոստիկանները փորձեցին բացել ճանապարհը:

Իջևանում տեղի ունեցած բախման հետևանքով վնասվածքներ ստացած տասնյակից ավելի ոստիկաններ դիմել էին հիվանդանոց՝ բուժօգնության․ վնասվածքները հասցվել են հիմնականում նետված քարերով և փայտե ձողերով: Հիվանդանոց էր դիմել նաև երկու քաղաքացիական անձ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։