Լրահոս

20.07.2019 19:42


«Արաբկիր» բկ-ում դեռահաս է մահացել

«Արաբկիր» բկ-ում դեռահաս է մահացել

«Արաբկիր» բժշկական կենտրոնում հուլիսի 19-ին դեռահաս է մահացել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանությունից։

Ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանի փոխանցմամբ՝ հուլիսի 19-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 19։30-ի սահմաններում Արաբկիր բժշկական կենտրոնում մահացել է 14-ամյա աղջիկ։ «Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն», - նշեց նա։

Տուժածը Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի բնակիչ, 14-ամյա Անժելա Պ.-ն է։

Այս խորագրի վերջին նյութերը