Քաղաքական

20.07.2019 11:50

Քոչարյանի ֆրանսահայ փաստաբանը ՍԴ վերլուծություն է ներկայացրել

Քոչարյանի ֆրանսահայ փաստաբանը ՍԴ վերլուծություն է ներկայացրել

«168 Ժամի» տեղեկություններով՝ նախօրեին, ի լրումն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ Սահմանադրական դատարան (ՍԴ) ներկայացված գանգատների, որոնք ընդունվել էին վարույթ և հետագայում ուղարկվել ՍԴ-ի կողմից Վենետիկի Հանձնաժողովին և Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը ՍԴ է ներկայացրել մի վերլուծություն, որը հատուկ նշանակություն և արժեք ունի իրավական տեսանկյունից:

Մեր տեղեկություններով՝ այդ բողոքը գրվել է Թորոսյանի կողմից՝ մի շարք հանրաճանաչ և աշխարհահռչակ ֆրանսիացի փաստաբանների և իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։