Քաղաքական

19.07.2019 19:51


Դավիթ Գրիգորյանը կասկածներ ունի, որ խուզարկությունը կարող է կապ ունենալ Քոչարյանի գործի հետ. ԲԴԽ անդամ (տեսանյութ)

Դավիթ Գրիգորյանը կասկածներ ունի, որ խուզարկությունը կարող է կապ ունենալ Քոչարյանի գործի հետ. ԲԴԽ անդամ (տեսանյութ)

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կասկածներ ունի որ իր աշխատասենյակի խուզարկությունը կարող է կապ ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դատավորի հետ հանդիպած ԲԴԽ անդամներից Գրիգոր Բեքմեզայանը:

«Ուսումնասիրել ենք Դավիթ Գրիգորյանի գրությունը, քննարկեցինք իր բոլոր մտահոգությունները, տվեցինք մեզ հուզող բոլոր հարցերը կապված եւ իր եւ մեր մտահոգությունների հետ, որովհետեւ մենք էլ ունեինք որոշակի հարցեր, որոնք պետք է ստանան պատասխաններ: Հիմա մենք դիմելու ենք հսկողությւոն իրականացնող դատախազին՝ պարզաբանումներ ստանալու վերաբերյալ, որովհետեւ մի կողմի դիրքոշորումը մեզ համար դեռ բավարար չէ»,-ասաց Բեքմեզյանը:

Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամներյն այսօր ԲԴԽ-ում հանդիպել են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ քննարկել, թե ինչ ընթացակարգ է տեղի ունեցել, խուզարկությունն ինչպե՞ս է ազդել դատավորի գործունեության, անկախության վրա:

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են հուլիսի 16-ին:

***

Դատական պրակտիկայում չեմ հիշում, որ խուզարկության արդյունքում դատավորի աշխատասենյակից համակարգիչ առգրավվի: Այս մասին այսօր՝ հուլիսի 19–ին Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲԴԽ նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությանը։

«Փաստաթղթերի, քաղաքացիական եւ քրեական գործերի առգրավում հիշում եմ, բայց պրակտիկայում չեմ հիշում, որ համակարգիչ առգրավի»,–ասաց նա։

Հարցին՝ դատավորի աշխատասենյակը խուզարկելուց առաջ ՀՔԾ-ն ԲԴԽ-ի ուղղված իրազեկման մեջ ի՞նչ էր նշել, Վարդազարյանը պատասխանեց, որ մի քաղաքացիական գործով «Դատական օրենսգրքի» 52 հոդվածի համաձայն՝ քննչական գործողություններ պետք է կատարվեն:

***

Բարձրագույն դատական խորհրդի անդամների եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի հանդիպումն ավարտվեց: Դավիթ Գրիգորյանը շտապ հեռացավ ԲԴԽ–ից՝ խուսափելով լրագրողների հետ շփումից։

Դավիթ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում չմանրամասնեց, թե ինչ են զրուցել խորհրդի անդամների հետ՝ նշելով, որ ժամանակը կգա՝ Բարձրագույն դատական խորհուրդը կորոշի՝ այդ կապակցությամբ հայտարարություն տարածո՞ւմ է, թե՝ ոչ:

Գրիգորյանը չասաց՝ աշխատասենյակի խուզարկությամբ Ռոբերտ Քոչարյանի գործի նյութերը առգրավվել են, թե ոչ:

Հարցին, թե ինչու չի ցանկանում մանրամասներ հայտնել, Գրիգորյանը պատասխանեց: «Որովհետեւ դա կխանգարի հետագայում այն գործողություններին, որոնք ես նախատեսել եմ իրականացնել իմ իրավունքների իրացման առումով»,-ասաց Դավիթ Գրիգորյանը:

Աղբյուրը՝ NEWS.am

Այս խորագրի վերջին նյութերը