Թուրքիայից վտարել են Քուրդիստանի դրոշը պարզած իրաքցի զբոսաշրջիկներին (տեսանյութ)
Թուրքիայի Տրապիզոն նահանգում միջադեպ է եղել տեղի բնակիչների, ոստիկանության և իրաքյան Քուրդիստանից ժամանած զբոսաշրջիկների միջև։
Տրապիզոնի Չայքարա շրջանի Ուզունգյոլ թաղամասում զբոսաշրջիկները Քուրդիստանի դրոշը և «Քուրդիստան» գրությամբ պաստառ են պարզել։ Տեղի բնակիչներից մեկը հարձակվել է նրանց վրա, խլել դրոշն ու պաստառը՝ բղավելով. «Սա Թուրքիան է, այստեղ չեք կարող Քուրդիստանի դրոշ ծածանել»։
Դեպքին միջամտել են ոստիկանները, որոնք նախ օդ են կրակել և փորձել հանդարտեցնել դրությունը, ապա բերման են ենթարկել իրաքցի զբոսաշրջիկներին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Տրապիզոնի գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել Թուրքիայից վտարել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունից ժամանած 9 զբոսաշրջիկի։
Հատկանշական է, որ Թուրքիան բավականին լավ հարաբերությունների մեջ է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարության հետ և այնտեղ ներկայացուցչություն էլ ունի, որտեղ ծածանվում է Թուրքիայի դրոշը։ Իսկ Քուրդիստանի դրոշը Թուրքիայում ոչ միայն չեն թողնում ծածանել, այլև փաստորեն պատժում են դրա համար։

Աղբյուրը՝ ermenihaber.am