Լրահոս

19.07.2019 17:05


Հայտնի է դարձել Երևան – Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը

Հայտնի է դարձել Երևան – Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը

Հուլիսի 18-ի՝ լույս 19-ի գիշերը Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից Երևան մեկնող ինքնաթիռում ծուխը, ըստ երևույթին, հայտնվել է այն պատճառով, որ հիդրավլիկ հեղուկի գոլորշին և յուղը հայտնվել են օդորակման համակարգում: Ինչպես գրում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Մոսկվայի՝ տրանսպորտի հարցերով միջշրջանակին քննչական վարչությունը:

Վարչության ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայան հայտնել է, որ ավելի ուշ գոլորշին օդանավի սրահ է ներթափանցել: Կրակի կամ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել, ինքնաթիռի ագրեգատները վնասված չեն:

«Միջադեպի հետևանքով ուղևորների առողջությանը սպառնացող վտանգներ չեն եղել»,- ասել է ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Nordwind ավիաընկերության՝ Երևան մեկնող չվերթը դադարեցվել էր՝ սրահում ծխի ազդանշանի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել Boeing 737 ինքնաթիռում՝ N4 477 չվերթի ժամանակ: Նշվում է, որ ուղևորները խուճապահար դուրս են վազել օդանավից: Հրմշտոցի հետևանքով 8 մարդ է տուժել: Հաղորդվում է, որ ինքնաթիռը շարժվել է տեղի ժամանակով ժամը 00:57 րոպեին: Ազդանշանից հետո թռիչքը դադարեցնելու որոշում է կայացվել, ինքնաթիռը լքել է թռիչքուղին և կանգ առել ղեկուղում:

Նշվում է, որ օդանավում, որում 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել, հրդեհ չի գրանցվել: Ծխի ազդանշանից հետո սկսվել են վթարային-փրկարարական աշխատանքները, ուղևորների անձնական իրերը դուրս են բերվել, օդանավակայանի աշխատակիցները մոտեցել են օդանավին:

Չվերթի ուղևորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան։ 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը