96-ամյա տղամարդը 42 րոպեում վազել է 5 կմ և գրանցել համաշխարհային ռեկորդ
Վիրջինիայի նահանգից Ռոյ Էնգլերտը հաղթել է USATF Masters Outdoor-ի առաջնությունում:
96-ամյա ատլետը 42 րոպեում հաղթահարել է հինգ կիլոմետր, ինչը 8 րոպե ավելի արագ է նախորդ ռեկորդից:
«Շատ հաճելի, բայց առավել ուրախ պահը գալիս է այն պահին, երբ անցնում ես եզրագիծը: Ես ինձ ոգեշնչման աղբյուր չեմ համարում»,- ռեկորդակրի խոսքը մեջբերում է Runners World-ը։
Էնգլերտը ռեկորդակիր է 800, 1500 և 3000 մետր վազուղիներում 95-ից մինչև 99 տարիքային խմբերի մեջ:

Ծերունին օրական վազում է 3-4 կմ:
Աղբյուրը՝ armsport.am