Լրահոս

14.04.2010 13:16


Բաց նամակ ՀՀ զանգվածային լրատվամիջոցներին

Հույս ունեմ, որ այս նամակը ինչ-որ չափով կկենտրոնացնի «իշխանամետ» լրատվամիջոցների ուշադրությունը երկրում առկա հասարակական-սոցիալական խնդիրներին, չդիտարկելով դրանք քաղաքական տեսանկյունից։

Արդեն մեկ ամիս է «Օլիմպ» ԱԿ-ն (Միլանո խանութ) պայքարում է իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար։ Այս ընթացքում մենք հանդիպեցինք այնպիսի խնդիրների, որոնք անլուծելի են թվում ինչպես պետական մարմինների անտարբեր կեցվածքի, այնպես էլ դատական համակարգի «անմնացորդ ծախված» լինելու հանգամանքով։

Սեփական իրավունքների համար պայքարը դուրս է մղվել մեր հասարակության կյանքից և այս առումով իրենց մեղքի մասն ունեն նաև զանգվածային լրատվամիջոցները, որոնք այսօր հստակ բաժանված լինելով «ընդդիմադիր»-ի և «իշխանամետ»-ի անարձագանք են թողնում հասարակական և սոցիալական ուղղվածության կարևոր խնդիրներ։

Ես երբևէ չլինելով քաղաքական որևէ ուժի համակիր, մշտապես նվիրված եմ եղել իմ պետությանը և գործին' երբեւէ չմասնակցելով քաղաքական գործըթնացների  և այսօր իմ և իմ նմանների պայքարում նախևառաջ պետք է շահագրգռված լինեն պետական մարմինները և հետևաբար' իշխանական լրատվամիջոցները, որովհետև  այս գործընթացը գործնականորեն հեշտացնում է իշխանությունների կողմից  բազմիցս ուղենշված նպատակները, այն է՝ կոռուպցիայի դեմ պայքարը, աջակցությունը մանր և միջին բիզնեսին և այլն։ Այնինչ, չեզոք և անտարբեր հասարակություն ունենալու պարագայում մեր իշխանությունները երբևէ ի վիճակի չեն լինի պայքարել օրեցօր ավելացող այդ արատավոր երևույթների դեմ  և այս պարագայում իշխանություն-հասարակություն համագործակցությունը պետք է լինի երկկողմ արդյունավետ։

Մեր հետագա պայքարում հույս ունեմ, որ մեզ հետ կհամագործակցեն բոլոր օբյեկտիվ և արհեստավարժ լրատվամիջոցները, անկախ քաղաքական ուղղվածությունից' ի նպաստ Հայաստանում լրատվադաշտի առողջացման և հասարակական ակտիվության բարձրացման։

Հովհաննես Ղուկասյան, «Օլիմպ» ԱԿ սեփականատեր    

Այս խորագրի վերջին նյութերը