Քաղաքական

19.07.2019 13:22


Վարչապետի՝ «ասֆալտին փռելու, պատերին ծեփելու» կոչից հետո համացանցում ատելության խոսքը 200 տոկոսով ավելացավ. Նարեկ Սամսոնյան

Վարչապետի՝ «ասֆալտին փռելու, պատերին ծեփելու» կոչից հետո համացանցում ատելության խոսքը 200 տոկոսով ավելացավ. Նարեկ Սամսոնյան

Երբ երկրի վարչապետը սկսեց ոչ նորմատիվային լեքսիկոնով խոսել այլախոհների մասին, հայհոյանքը համացանցում ավելացան: Մեր մոնիթորինգի նախնական արդյունքներով, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր «ասֆալտին փռելու, պատերին ծեփելու» մասին, համացանցում հայհոյանքն ավելացան 200 տոկոսով:

«Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

«Սա էլ կոնկրետ տեխնոլոգիա է, և սա կենտրոնացված ղեկավարվել ու ղեկավարվում է, մեր տվյալներով, հանրային կապերի և տեղեկատվական ՊՈԱԿ-ի միջոցով: Ֆեյքերն ու ֆեյք էջերը, որոնք բազմաթիվ են, համացանցում ստեղծում են անհանդուրժողականության մթնոլորտ, որը դրսևորվում է հայհոյանքով: Ինչ-որ մի ֆեյք էջ սկսում է հայհոյել անընդհատ, ինքը սկսում է թիրախավորել ու հայհոյել: Ինքը մի լայվի տակ սկսում է ստեղծել մի իրավիճակ, երբ բոլորը սկսում են հայհոյել: Մեր տվյալներով՝ 12.000 ֆեյք կա ու դրանք բացառապես զբաղված են եղել համացանցում հայհոյելով»,-ասաց նա:

Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ իրենք առանձնացրել են համացանցում հայհոյող կեղծ օգտատերերին. «Երբ ինչ-որ ժամանակահատված եղավ, որ Նիկոլ Փաշինյանի թիմում եղան խնդիրներ, այդ նույն ֆեյքերը սկսեցին իրար դեմ ելնել: Այսինքն՝ պարզ էր դառնում, թե այդ ֆեյքերը որ պատգամավորի աշխատասենյակից էին գործում: Մենք դա հրապարակեցինք, իհարկե, լուրջ արձագանք չեղավ, սակայն, եթե ուշադիր լինեք, Նիկոլ Փաշինյանը դադարեց խոսել ֆեյքերի մասին»:

Սամսոնյանը նաև նշեց, որ երկու ամիս առաջ Հայաստանում ամեն 3-րդ կինը (իրական օգտատեր), որը պաշտպանում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայհոյանք էր գրում. «Մենք պարբերաբար հրապարակում ենք այդ կանանց էջերն ու հայհոյանքներով մեկնաբանություններն ու այսօր նրանց թիվը կրճատվել է ու ամեն 5-րդ կին-իրական օգտատերն է մեկնաբանություններում գրում սեռական բնույթի հայհոյանքներ: Եղել են դեպքեր, երբ զանգում էին մեր խմբագրություն ու ասում՝ ջնջեք այդ հրապարակումները, որովհետև ամուսինները չգիտեին, որ իրենց կանայք հայհոյում էին համացանցում: Մեր հրապարակումներից հետո այդ կանանց մեծ մասն այլևս չի հայհոյում համացանցում»:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը