«Եթե այնտեղ «Քոչարյան» ազգանունով անձ լիներ, նրան էլ կառգրավեին». փաստաբանը մանրամասնում է դատավորի աշխատասենյակում կատարվածը
Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում տեղի ունեցած խուզարկության թեմայով «Հետքը» զրուցել է նրա փաստաբան Գեորգի Մելիքյանի հետ
-Պարոն Մելիքյան, դատավոր Դավիթ Գրիգորյանը ե՞րբ է տեղեկացվել իր աշխատասենյակում խուզարկություն կատարելու մասին:
-Դավիթ Գրիգորյանը չի տեղեկացվել` թեև օրենքով սահմանված կարգով նրան պարտավոր էին քննչական գործողություն իրականացնելու վայրի և ժամի մասին մեկ օր առաջ տեղեկացնել: Առանց համաձայնեցնելու եկել են, առգարվում արել և իրեն թույլ չեն տվել իր աշխատասենյակում մասնակցել այդ գործողությանը, կնքել են դռները: Մենք երկուսով ներկայացրել ենք, որ վերացնենք նրա իրավունքի խախտումը, բայց ոստիկանները թույլ չեն տվել: Դատարանի որոշում չեն ունեցել, տեղի ունեցածն ապօրինի է եղել, այնուհետև քննիչը դատարանի որոշմամբ եկել է՝ խուզարկություն կատարելու:
-Բարձրագույն դատական խորհուրդը երեկ հայտնել է, որ իրազեկվել է Գրիգորյանի աշխատասենյակում խուզակության մասին: Ձեզ հայտնի՞ է, թե երբ է խորհուրդն իրազեկվել:
-Մինչև գործողությունն իրենք օրենքով պարտավոր էին տեղեկացնել ԲԴԽ-ին, և տեղեկացրել են, սակայն թե ինչ բովանդակությամբ և ինչ ձևակերպումներով են տեղեկացրել, չգիտեմ:
-Դատական օրենսգիրքը սահմանում է, որ քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելիս պետք է առավելապեսապահովել քննչական գործողության գաղտնիությունը, դատավորի հեղինակության և անկախության նկատմամբ հարգանքը, սակայն խուզարկության հաջորդ օրը այդ գաղտնիության սկզբունքը խախտվեց:
-Իրենք ակնհայտորեն անհարգալից վերաբերմունք են դրսևորել դատավորի նկատմամբ: Ի՞նչ է նշանակում աշխատասենյակ մտնել ու նրան թույլ չտալ մասնակցել առգրավման գործողությանը: Առգրավում կատարելիս նախ կոնկրետ անձից պահանջվում են այն գույքը, առարկան կամ փաստաթուղթը, որը ենթակա է վերցման, և եթե կամովին չի հանձնում, նոր հարկադրաբար են վերցնում: Այսինքն` տվյալ դեպքում առգրավում կարող էին կատարել դատավորից, սակայն նրան թույլ չեն տվել մուտք գործել աշխատասենյակ: Գնացել են, դատարանի աշխատակից բերել, որպեսզի դատավորի աշխատասենյակից հանձնի առգրավման ենթակա գույքը: Քննիչն ակնհայտորեն դուրս է եկել իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, որի համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:
-Երեկ հայտնի դարձավ, որ Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել մի քաղաքացի: Մանրամասներ կհայտնե՞ք, թե ինչ գործով է անցնում այդ քաղաքացին:
-Մեր տրամադրության տակ նյութեր առկա չեն, տեղյակ եմ, որ այդ հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է 2019 թվականի փետրվարի 18-ին, որոշման օրինականությունը հսկող դատախազը հաստատել է, այն մտել է օրինական ուժի մեջ, ապա գլխավոր դատախազն ապօրինի վերացրել է քրեական գործի հարուցումը մերժելու որոշումն ու քրեական գործ հարուցել: Մենք դատական կարգով վիճարկելու ենք այս հանգամանքը, քանի որ դատախազը նման իրավունք չի ունեցել:
-Գլխավոր դատախազն ի՞նչ հիմնավորմամբ է վերացրել քրեական գործ չհարուցելու մասին որոշումը:
-Փաստաթղթերն իմ տրամադրության տակ չկան, որ ես հստակեցնեմ, չեմ ցանկանում վերացական հանգամանքներ նշել:
-Այս դեպքում ինչպե՞ս եք պնդում, որ որոշումն ապօրինի է:
-Ապօրինի է դատավարական գործողության առումով:
-Ասել եք, որ Քոչարյանի գործով կրիչներ և փաստաթղթեր են առգրավվել:
-Այո՛, քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում առգրավում են արել և առգրավել այդ գործին ոչ վերաբերելի փաստաթղթեր և կրիչներ:
-Տեղյա՞կ եք՝ բացի Քոչարյանի գործից այլ գործով կրիչներ և փաստաթղթեր և՞ս վերցվել են:
-Վերցրել են այն ամենն, ինչի վրա կարող էր լինել «Քոչարյան» կամ Քոչարյանի գործին վերաբերող փաստաթուղթ: Եթե այնտեղ «Քոչարյան» ազգանունով անձ լիներ, նրան էլ կառգրավեին:
-Դատավոր Դավիթ Գրիգորյանը կամ նրա աշխատակիցները հարցաքննվե՞լ են նախկինում կամ վերջին օրերի ընթացքում:
-Դավիթ Գրիգորյանը չի հարցաքննվել. նրա հարցաքննության ռեժիմն այլ է, իսկ աշխատակիցները հարցաքննվել են, բայց ես իրավունք չունեմ այդ տեղեկությունները հայտնել:
-Դավիթ Գրիգորյանի աշխատակիցներն ի՞նչ կարգավիճակ ունեն գործով:
-Վկայի:
-Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը կոնկրետ ե՞րբ է վերացվել:
-Քոչարյանին կալանքից ազատելու որոշումից հետո` մայիսի 22-ին (դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվել է 2019-ի մայիսի 18-ին-հեղ․) բողոքաբերը դիմել է գլխավոր դատախազին, բողոք ներկայացրել, և դրանից մեկ ամիս անց գլխավոր դատախազը վերացրել է որոշումն ու քրեական գործ հարուցել:
-Քաղաքացին, որըԴավիթԳրիգորյանիվերաբերյալհաղորդումէներկայացրել, ի՞նչկարգավիճակունիև կոնկրետի՞նչ հանգամանքներ է հայտնել Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ:
-Տեղյակ չեմ: Քրեական գործը հարուցված է քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով՝ պաշտոնեական կեղծիք, բայց փաստական տվյալներին ծանոթ չեմ:
-Իր վերաբերյալ հաղորդման առթիվ քրեական գործ չհարուցելու մասին որոշումը դատավորը չի՞ ստացել:
-Մենք տեղի ունեցած ապօրինությունների վերաբերյալ տեղյակ ենք պահել Բարձրագույն դատական խորհրդին, սպասում ենք արձագանքի: Բացի այդ՝ արդեն հաղորդում ենք ներկայացրել քննիչի և ոստիկանության աշխատակիցների դեմ՝ պաշտոնեական լիազորությունների սահմանազանցման վերաբերյալ: Կգա ժամանակը և օբյեկտիվ ճշմարտությունը կպարզվի, անձինք, որոնք շահագրգռված են և այս ապօրինի գործընթացը սկսել են, պատասխանատվության կենթարկվեն:
-Ո՞ր մարմնին եք ներկայացրել հանցագործության մասին հաղորդումը:
-1-02 հեռախոսահամարով ահազանգել ենք, ներկայացել է ոստիկանության հետաքննության տեսուչը և հաղորդում ենք տվել:
-Դուք դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ տեղի ունեցած գործընթացը կապո՞ւմ եք Քոչարյանի գործի հետ:
-Ես իրավունք չունեմ նման հարցերի պատասխանելու, ես միայն իրազեկում եմ, որ թիրախավորված առգրավել են այն ամենն, ինչը կարող է Քոչարյանին հիշեցնել:
«Եթե այնտեղ «Քոչարյան» ազգանունով անձ լիներ, նրան էլ կառգրավեին». փաստաբանը մանրամասնում է դատավորի աշխատասենյակում կատարվածը
Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում տեղի ունեցած խուզարկության թեմայով «Հետքը» զրուցել է նրա փաստաբան Գեորգի Մելիքյանի հետ
-Պարոն Մելիքյան, դատավոր Դավիթ Գրիգորյանը ե՞րբ է տեղեկացվել իր աշխատասենյակում խուզարկություն կատարելու մասին:
-Դավիթ Գրիգորյանը չի տեղեկացվել` թեև օրենքով սահմանված կարգով նրան պարտավոր էին քննչական գործողություն իրականացնելու վայրի և ժամի մասին մեկ օր առաջ տեղեկացնել: Առանց համաձայնեցնելու եկել են, առգարվում արել և իրեն թույլ չեն տվել իր աշխատասենյակում մասնակցել այդ գործողությանը, կնքել են դռները: Մենք երկուսով ներկայացրել ենք, որ վերացնենք նրա իրավունքի խախտումը, բայց ոստիկանները թույլ չեն տվել: Դատարանի որոշում չեն ունեցել, տեղի ունեցածն ապօրինի է եղել, այնուհետև քննիչը դատարանի որոշմամբ եկել է՝ խուզարկություն կատարելու:
-Բարձրագույն դատական խորհուրդը երեկ հայտնել է, որ իրազեկվել է Գրիգորյանի աշխատասենյակում խուզակության մասին: Ձեզ հայտնի՞ է, թե երբ է խորհուրդն իրազեկվել:
-Մինչև գործողությունն իրենք օրենքով պարտավոր էին տեղեկացնել ԲԴԽ-ին, և տեղեկացրել են, սակայն թե ինչ բովանդակությամբ և ինչ ձևակերպումներով են տեղեկացրել, չգիտեմ:
-Դատական օրենսգիրքը սահմանում է, որ քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելիս պետք է առավելապես ապահովել քննչական գործողության գաղտնիությունը, դատավորի հեղինակության և անկախության նկատմամբ հարգանքը, սակայն խուզարկության հաջորդ օրը այդ գաղտնիության սկզբունքը խախտվեց:
-Իրենք ակնհայտորեն անհարգալից վերաբերմունք են դրսևորել դատավորի նկատմամբ: Ի՞նչ է նշանակում աշխատասենյակ մտնել ու նրան թույլ չտալ մասնակցել առգրավման գործողությանը: Առգրավում կատարելիս նախ կոնկրետ անձից պահանջվում են այն գույքը, առարկան կամ փաստաթուղթը, որը ենթակա է վերցման, և եթե կամովին չի հանձնում, նոր հարկադրաբար են վերցնում: Այսինքն` տվյալ դեպքում առգրավում կարող էին կատարել դատավորից, սակայն նրան թույլ չեն տվել մուտք գործել աշխատասենյակ: Գնացել են, դատարանի աշխատակից բերել, որպեսզի դատավորի աշխատասենյակից հանձնի առգրավման ենթակա գույքը: Քննիչն ակնհայտորեն դուրս է եկել իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, որի համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:
-Երեկ հայտնի դարձավ, որ Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել մի քաղաքացի: Մանրամասներ կհայտնե՞ք, թե ինչ գործով է անցնում այդ քաղաքացին:
-Մեր տրամադրության տակ նյութեր առկա չեն, տեղյակ եմ, որ այդ հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է 2019 թվականի փետրվարի 18-ին, որոշման օրինականությունը հսկող դատախազը հաստատել է, այն մտել է օրինական ուժի մեջ, ապա գլխավոր դատախազն ապօրինի վերացրել է քրեական գործի հարուցումը մերժելու որոշումն ու քրեական գործ հարուցել: Մենք դատական կարգով վիճարկելու ենք այս հանգամանքը, քանի որ դատախազը նման իրավունք չի ունեցել:
-Գլխավոր դատախազն ի՞նչ հիմնավորմամբ է վերացրել քրեական գործ չհարուցելու մասին որոշումը:
-Փաստաթղթերն իմ տրամադրության տակ չկան, որ ես հստակեցնեմ, չեմ ցանկանում վերացական հանգամանքներ նշել:
-Այս դեպքում ինչպե՞ս եք պնդում, որ որոշումն ապօրինի է:
-Ապօրինի է դատավարական գործողության առումով:
-Ասել եք, որ Քոչարյանի գործով կրիչներ և փաստաթղթեր են առգրավվել:
-Այո՛, քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում առգրավում են արել և առգրավել այդ գործին ոչ վերաբերելի փաստաթղթեր և կրիչներ:
-Տեղյա՞կ եք՝ բացի Քոչարյանի գործից այլ գործով կրիչներ և փաստաթղթեր և՞ս վերցվել են:
-Վերցրել են այն ամենն, ինչի վրա կարող էր լինել «Քոչարյան» կամ Քոչարյանի գործին վերաբերող փաստաթուղթ: Եթե այնտեղ «Քոչարյան» ազգանունով անձ լիներ, նրան էլ կառգրավեին:
-Դատավոր Դավիթ Գրիգորյանը կամ նրա աշխատակիցները հարցաքննվե՞լ են նախկինում կամ վերջին օրերի ընթացքում:
-Դավիթ Գրիգորյանը չի հարցաքննվել. նրա հարցաքննության ռեժիմն այլ է, իսկ աշխատակիցները հարցաքննվել են, բայց ես իրավունք չունեմ այդ տեղեկությունները հայտնել:
-Դավիթ Գրիգորյանի աշխատակիցներն ի՞նչ կարգավիճակ ունեն գործով:
-Վկայի:
-Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը կոնկրետ ե՞րբ է վերացվել:
-Քոչարյանին կալանքից ազատելու որոշումից հետո` մայիսի 22-ին (դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվել է 2019-ի մայիսի 18-ին-հեղ․) բողոքաբերը դիմել է գլխավոր դատախազին, բողոք ներկայացրել, և դրանից մեկ ամիս անց գլխավոր դատախազը վերացրել է որոշումն ու քրեական գործ հարուցել:
-Քաղաքացին, որը Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել, ի՞նչ կարգավիճակ ունի և կոնկրետ ի՞նչ հանգամանքներ է հայտնել Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ:
-Տեղյակ չեմ: Քրեական գործը հարուցված է քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով՝ պաշտոնեական կեղծիք, բայց փաստական տվյալներին ծանոթ չեմ:
-Իր վերաբերյալ հաղորդման առթիվ քրեական գործ չհարուցելու մասին որոշումը դատավորը չի՞ ստացել:
-Այդ ինֆորմացիային չեմ տիրապետում:
-Ի՞նչ գործողություններ եք պատրաստվում իրականացնել առաջիկայում: