Ս. Գիմիշյան. «ԱՄՆ նախագահները երբեք չընտրված նախագահների հետ չեն հանդիպում»
-Միացյալ Նահանգների նախագահները երբեք չընտրված նախագահների հետ չեն հանդիպում։ Այն փաստը, որ Օբամայի հրավերով հանդիպում է տեղի ունենում, ինձ համար զարմանալի է,-«7օր»-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ-ում տեղի ունեցած Օբամա-Սարգսյան հանդիպմանը՝ ասել է «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը։ -Երևի կան շատ լուրջ, խոշոր խնդիրեր, որ Միացյալ Նահանգները փորձում է լուծել, հենց դրա համար էլ գնում է այդպիսի հետնահանջ քայլի։ Որովհետև ես չեմ կարող հիշել մի դեպք, երբ ԱՄՆ նախագահները հանդիպում ունենան մի նախագահի հետ, որը Միացյալ Նահանգների կողմից չի շնորհավորվել, չի ճանաչվել։
Սոս Գիմիշյանի գնահատմամբ՝ նախագահի հետ հանդիպման լրացուցիչ պատճառներից մեկն այն է, որ Օբաման ապրիլի 24-ին չի արտասանի ցեղասպանություն բառը։
-Չեմ գտնում, որ Ամերիկայի համար Հայաստանը հետաքրքիր է որևիցե իմաստով։ Ո՛չ տնտեսական, ո՛չ բարոյական, ո՛չ մտավոր։ Հայաստանը հետաքրքրություն է ներկայացնում որպես աշխարհաքաղաքական դիրք, որպես ճանապարհ։ Կարծում եմ՝ ուշ թե շուտ Միացյալ Նահանգները իր ուզածին կհասնի,-ընդգծել է Ս. Գիմիշյանը։

7or.am