Պետդեպ. «ԼՂ խնդրի կարգավորման և հայ–թուրքական մեձեցման հարցերում ԱՄՆ–ը Ռուսաստանի հետ համատեղ է գործում»
«ИТАР-ТАСС»-ի փոխանցմամբ՝ Միջուկային անվտանգության համաժողովի շրջանակներում կայացած հանդիպումները, հատկապես Քլինթոն-Դավութօղլու և Սարգսյան-Էրդողան բանակցությունները գնահատելու լրագրողների խնդրանքին ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներակայցուցիչ Ֆիլիպ Քրուլին առաջին հերթին ընդգծել է, որ Վաշինգտոնը միայնակ չի գործում։
«Ռուսաստանը շատ կառուցողական դեր է խաղում,-ասել է ամերիկացի դիվանագետը։-Մոսկվան ամբողջությամբ ներգրավված է Մինսկի գործընթացում և այդ հարցերի շրջանակներում աշխատում է Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ»։
Քրուլիի պնդմամբ՝ բոլորը միևնույն նպատակներին են ձգտում՝ տարածաշրջանում ապահովել կայունություն, նորմալ հարաբերություններ և բարգավաճում, որը կարող է ուղեկցել նրանց։
Այն հարցին, թե արդյոք վաշինգտոնյան հանդիպումները ինչ-որ մի առաջաընթաց մատնանշեցի՞ն, պետդեպի ներկայացուցիչը պատասխանել է, որ բարենպաստ հնարավորությունն առկա է, սակայն իրադարձությունների զարգացումը կարող է ամեն ուղղությամբ էլ գնալ։
«Տարածաշրջանում արձագանքներ կան, որոնք կոչ են անում հետ շրջվել և այս գործընթացից մի կողմ քաշվել։ Բայց, մեր տեսանկյունից, դա միջոց չէ»,-ասել է նա։