Աշխարհ

18.07.2019 21:42


Թուրքիան զինտեխնիկա է կուտակում սիրիական սահմանին

Թուրքիան զինտեխնիկա է կուտակում սիրիական սահմանին

Թուրքական զինուժը զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին:

Թուրքիայի տարբեր զորամասերից բեռնափոխադրող ռազմական մեքենաներով երկրի հարավարևելյան Հաթայի նահանգի Հասսա շրջան են ուղարկվել զինված ստորաբաժանումներ և լրացուցիչ զինտեխնիկա:

Նշվում է, որ ռազմական մեքենաների մեջ կան նաև ազդանշանները խլացնող սարքեր:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Թուրքիան բեռնափոխադրող ռազմական մեքենաներով տանկեր էր ուղարկել Հաթայի նահանգ:

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը