Քաղաքական

18.07.2019 16:35

«Այդ խուզարկությունը շատ հարցեր է առաջ քաշում»․ Վիկտոր Սողոմոնյան

«Այդ խուզարկությունը շատ հարցեր է առաջ քաշում»․ Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ցույց է տալիս իրավապահ մարմինների գործողությունների քաղաքական դրդապատճառը։ Այս մասին «Ռիա նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկոր Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ դատավորի աշխատասենյակում խուզարկությունն իրականացվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

«Այդ իրադարձությունը, բնականաբար, շատ հարցեր է առաջ քաշում, որովհետև խուզարկություն է եղել այն դատավորի աշխատասենյակում, որը քննում է «Մարտի 1»-ի գործը և Արցախի գործող և նախկին նախագահների երաշխավորությամբ ազատ է արձակել Ռոբերտ Քոչարյանին»,- ասել է Սողոմոնյանը։

Նա նշել է, որ գործի մանրամասներին տեղյակ չէ, չի ուզում պնդել, թե ինչքանով դա ունի քաղաքական դրդապատճառ։

«Բայց, իմ հայացքով, միանշանակ, դրդապատճառներ կան։ Ես չեմ հիշում դեպք, որ այս ամբողջ ժամանակահատվածում նմանատիպ գործողություն իրականացված լինի որևէ այլ դատավորի նկատմամբ»,- ասել է Վ. Սողոմոնյանը։

Նա նշել է, որ նաև չի հիշում դեպք, երբ ուսումնասիրեին այլ դատավորի թեկնածուական ատենախոսություն՝ կապված գրագողության հետ, ինչպես օրինակ, Ալեքսանդր Ազարյանի, որը նույնպես անցած տարվա օգոստոսին որոշում էր կայացնել կալանքից ազատել Ռոբերտ Քոչարյանին։

«Այս ամենը չի կարող հարցեր չառաջացնել, և համատեքստից առայժմ երևում է, որ մենք իրավապահ մարմինների գործողություններում գործ ունենք քաղաքական դրդապատճառի հետ։ Սպասենք դեպքերի զարգացմանը, որպեսզի անենք վերջնական եզրակացություններ»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։