Ապրիլի 13-ին Երևան քաղաքի թիվ 78 դպրոցի տնօրենի բջջային հեռախոսի վրա ստացվել էր SMS-հաղորդագրություն, համաձայն որի, իբր դպրոցում ռումբ է տեղադրված և պահանջվում էր 15 րոպեի ընթացքում դպրոցից տարհանել աշակերտներին:
Ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է կեղծ ահազանգի հեղինակը' նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Տիգրան Սիմոնյանը, որը հաղորդագրությունը ուղարկել էր ինտերնետ - կապի միջոցով, հույս ունենալով, որ այն չի բացահայտվի:
Նա խոստովանել է իր արարքը:
Կեղծ ահազանգի փաստի առթիվ ՀՀ Ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ:
Կեղծ ահազանգի հեղինակը 11-րդ դասարանի աշակերտ է

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն