Լրահոս

18.07.2019 15:40


Արմավիրի մարզում 74-ամյա որդին կասկածվում է 94-ամյա մորը սպանելու մեջ

Արմավիրի մարզում 74-ամյա որդին կասկածվում է 94-ամյա մորը սպանելու մեջ

Այսօր՝ հուլիսի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արմավիրի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արմավիրի բաժին, որ հիվանդանոցի շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նորապատ գյուղում գտնվող հանրակացարան, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 94-ամյա Շողակաթ Մարտիրոսովայի դին:

Ըստ դատաբժշկի նախնական հայտնած տեղեկությունների՝ մահացածի մարմնի վրա կան բազմաթիվ սալջարդեր, կոտրվածքներ: Նա մահացել է բռնության հետևանքով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են 74-ամյա Պետրոս Պողոսյանին:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ կասկածյալը սպանվածի որդին է, ով քննիչի որոշմամբ՝ ձերբակալվել է:

Այս խորագրի վերջին նյութերը