«Ռուսաստանը վստահում է Ռոբերտ Քոչարյանին և Գագիկ Ծառուկյանին, չի վստահում վարչապետ Փաշինյանին». Կոնաչալով
Republica.am կայքը ՀՀ-ում տիրող ներքաղաքական վիճակի մասին խոսել է Մոսկվայի բարձրագույն տնտեսագիտության դպրոցի հրավիրյալ դասախոս, քաղաքագիտության դոկտոր Անդրեյ Կոնաչալովի հետ։
-Պարոն Կոնաչալով, ինչպես գիտենք թավշյա հեղափոխությունից հետո՝ սկսվեցին խոսակցություններ, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններն այլևս այն չեն լինի, քանի որ ռուսական քաղաքական իստեբլիշմենտում (վերնախավում) կա լուրջ կասկած Ապրիլյան հեղափոխության «գույների» վերաբերյալ։ Այնուհետ՝ երկրորդ նախագահ Քոչարյանի կալանավորումը ևս արժանացավ ՌԴ կողմից բացասական ռեակցիայի։ Հիմա, կարծես, հարաբերությունների դինամիկան դրական է։
Արդյո՞ք ճիշտ են այս արձանագրումները և ի՞նչ հանգրվանի են հասել հայ-ռուսական հարաբերությունները։
-Նախ՝ այսպես կոչված, հեղափոխության արտաքին քաղաքական աջակցության վերաբերյալ կասկածները Ռուսաստանյան իստեբլիշմենտում դեռևս պահպանվում են։ Դեռևս չեմ հանդիպել մի գործընկերոջ, ով կունենար 100 տոկոսանոց վստահություն հայկական իշխանափոխության` զուտ ներքին ռեսուներով իրագործված լինելու վերաբերյալ։ Այլ հարց է, որ վարչապետ Փաշինյանը սիրում է հայտարարել, որ ՀՀ-ում տեղի է ունեցել անգույն հեղափոխություն: Բայց կարծում եմ, որ դա ասվում է ներքին լսարանի համար, քանի որ, ինչպես տեսնում ենք, ՀՀ-ում Փաշինյանի ընդդիմախոսների, և ոչ միայն ընդդիմախոսների, այլև աջակիցների շրջանակներում համառ խոսակցություններ կան, որ իշխանափոխությունը ունեցել է արտաքին քաղաքական ներազդեցության վերաբերյալ։
Այս ամենի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության հանապատասխան ինստիտուտները ունեն վերլուծությունների իրականացման իրենց ալգորիթմը, որը և դրվում է պատասխանատու պաշտոնյաների սեղանին։
Ցանկանում եմ նաև նշել, որ արտաքին քաղաքական ազդեցությունը չպետք է ընկալել պրիմիտիվ կերպով. արտաքին քաղաքական ազդեցություն է նաև այն, երբ, այսպես կոչված, արևմտամետ, արևմտյան ԲՈՒՀ-երում brain-washed («ուղեղը լվացված») երիտասարդությունը սկսում է լուրջ քաղաքական պոստեր զբաղեցնել։ Այնպես որ՝ արտաքին ազդեցությունը՝ բազմադեմ տեսք ունի։
Անդրադառնալով համագործակցության դրական դինամիկային՝ կասեմ, որ դրանք ևս դեկլարատիվ հայտարարություններ են։ Իրականում, ոչ մի դրական դինամիկա չկա։
Տեղեկացնեմ, որ Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիի իշխանության առաջին տարիներին ևս արձանագրվում էր ՌԴ-Վրաստան համագործակցության խորացման միտումներ... Արևմտյան կերտվածքի հետխորհրդային տարածքի գործիչների հետ ՌԴ-ն պահում է չեզոք հարաբերություններ՝ մշտադիտարկման ենթարկելով նրանց գործողությունները։ Կարճ ասած՝ Մոսկվան խոսքերին չի հավատում։
-Իսկ Հայաստանում, օրվա դրությամբ, կա՞ն քաղաքական ուժեր, որոնց ՌԴ-ն ընկալում է իբրև «բարեկամ»:
-Միանշանակ, կան։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում հետ նախագահ Պուտինը ունի առանձնահատուկ հարաբերություններ։ Որպես կազմակերպված քաղաքական ուժ՝ կընդգծեի նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, որի ղեկավարը վայելում է Ռուաստանյան որոշ ազդեցիկ շրջանակներում բավարար վստահություն։ Ի դեպ, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Մոսկվայի համար ՀՀ-ում բավական ձեռնտու այլընտրանք կարող է դառնալ, մանավանդ, որ այն խորհրդարանական ուժ է և ունի ֆինանսական լուրջ պոտենցիալ։ Կան նաև որոշ ոչ այնքան ազդեցիկ խմբեր, որոնց ևս կդասեի Ռուսաստանի բարեկամների շարքին, բայց նրանք, որքան հասկանում եմ, դեռևս չունեն բավարար քաղաքական կշիռ։

Աղբյուրը՝ politik.am