Քաղաքական

17.07.2019 21:36

Ադրբեջանի նախագահի հետ թեժ գիծը աշխատում է, սակայն չի երաշխավորում, որ զոհեր չեն լինելու. Փաշինյան

Ադրբեջանի նախագահի հետ թեժ գիծը աշխատում է, սակայն չի երաշխավորում, որ զոհեր չեն լինելու. Փաշինյան

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև թեժ գիծը աշխատում է, բայց դա, ցավոք, չի երաշխավորում, որ շփման գծում զոհեր չեն լինելու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանը:

«Բայց մենք աշխատում ենք դրա համար, որպեսզի բանակցությունները ունենան հստակ արդյունք: Ինչո՞ւ բանակցությունները չունեն հստակ արդյունք: Ես հիմա միջազգային հանրության ներկայացուցիչների հետ, երբ ուզում եմ նկարագրեմ իրավիճակը, թե ինչու բանակցությունները առաջ չեն գնում, ասում եմ, որ ընդամենը կա մեկ պատճառ և մեկ նախադասություն: Երբ ընտրվեցի ՀՀ վարչապետ, Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեցի, որ Ղարաբաղի հարցի լուծման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդի համար: Սա աննախադեպ հայտարարություն էր մեր իրականության մեջ, որովհետև Հայաստանի Հանրապետության ոչ մի ղեկավար չի ասել, որ որևէ լուծում պետք է նաև Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինի:

Սա շատ կարևոր հայտարարություն է և լուրջ հիմք է ստեղծում բանակցային առաջընթացի համար: Հետևաբար, ինչո՞ւ չկա այդ առաջընթացը, շատ պարզ պատճառով, որովհետև Ադրբեջանի նախագահը նույն նախադասությունը հրաժարվում է արտաբերել: Նա էլ պետք է ասի, որ Ղարաբաղի հարցի ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի համար»,-ընդգծեց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ քանի դեռ այդ նախադասությունը Ադրբեջանի կողմից չի հնչել, նշանակում է՝ բանակցությունները արդյունավետ չեն:

«Հետևաբար, որևէ մեկը, որ մտածում է, որ Ղարաբաղի հարցի լուծումը կարող է ընդունելի լինել Ադրբեջանի ժողովրդի համար և ընդունելի չլինել Ղարաբաղի ու Հայաստանի ժողովրդի համար, նա ոչ Ղարաբաղի ժողովրդին է ճանաչում, ոչ էլ Հայաստանի ժողովրդին»,-եզրափակեց Փաշինյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։