Աշխարհ

17.07.2019 17:30


«Ռուսական շուկան փոխարինելը հեշտ գործ չէ ոչ եվրոպացիների և ոչ էլ նույնիսկ մեզ համար». Իվանիշվիլի

«Ռուսական շուկան փոխարինելը հեշտ գործ չէ ոչ եվրոպացիների և ոչ էլ նույնիսկ մեզ համար». Իվանիշվիլի

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ռուսական շուկան կարևոր է Վրաստանի համար, և նրանք, ովքեր կոչ են անում հրաժարվել դրանից, «երկրի թշնամիներն են», գրում է ria.ru-ն:

«Ռուսական շուկան փոխարինելը հեշտ գործ չէ ոչ եվրոպացիների և ոչ էլ նույնիսկ մեզ համար՝ շատ պարզ պատճառներով. արտադրանքի ներմուծումն ու դրա վրա սպառողի ուշադրությունը հրավիրելը հեշտ գործ չէ, դրա համար տարիներ են հարկավոր»,- հայտնել է Իվանիշվիլին:

Նրա խոսքով՝ վրացական արտադրանքը հայտնի է Ռուսաստանում, այն լավ գիտեն, և ունի իր սպառողը։

Նա նշել է, որ այն ժամանակ, երբ ռուսական շուկան փակ էր Վրաստանի համար, տեղի ունեցավ որոշակի դիվերսիֆիկացիա, և այդ գործընթացը շարունակվում է, սակայն «նրանք, ովքեր ցանկանում են, որ ռուսական շուկան փակվի, և առևտուրը դադարեցվի, երկրի թշնամիներն են»:

Իվանիշվիլին նաև «անկիրթ» է անվանել նրանց, ովքեր հայտարարում են, թե Վրաստանին ռուսական շուկան պետք չէ, երբ կան ուկրաինական և եվրոպական շուկաները:

Իվանիշվիլիի խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ նույնիսկ զարգացած երկրները փորձում են ամրապնդվել ռուսական շուկայում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը