Լրահոս

13.04.2010 18:24


Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի անդամների հետ

Շարունակվում է ՀՀ նախագահի այցը Վաշինգտոն, որտեղ Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին մասնակցությանը զուգահեռ' նախագահ Սարգսյանը ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ:

ՀՀ նախագահը ապրիլի 12-ին հանդիպել է նաեւ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի անդամների հետ: Քննարկվել են հայապահպանությանը, հայրենիք-սփյուռք հարաբերություններին եւ այդ հարաբերությունների ամրապնդման գործում սփյուռքի կառույցների դերին վերաբերող հարցեր:

Նախագահ Սարգսյանը Հանձնախմբի անդամների հետ զրուցել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլի մասին:

Այս խորագրի վերջին նյութերը