Կոտայքում КамАЗ-ը բախվել է պատնեշներին և գլխիվայր շրջվել. վարորդը մահացել է
Կոտայքի մարզում այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 04 ZQ 274 համարանիշի եւ КамАЗ մակնիշի 63 ԼՕ 833 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով КамАЗ-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին եւ մոտ 60 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Այս պահին դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարները փորձում են հատուկ տեխնիկայի միջոցով КамАЗ-ի վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի վարորդի եւ КамАЗ-ի մահացած վարորդի ինքնությունը։