Քաղաքական

17.07.2019 14:03

Խուզարկություն դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում

Խուզարկություն դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում

Politica.am-ի ունեցած տեղեկություններով՝ երեկ խուզարկություն է տեղի ունեցել 1–ին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, և առգրավվել է նրա համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կնիքվել է։ ՀՔԾ քննիչը ոստիկանությանը կնիքել է տվել սենյակը՝ այդ գործողությունը հիմնավորելով այն հանգամանքով, որ հանցանքի վայր է դա։ Թե ինչ հանցանք է, և ինչ քրգործ է, դեռևս պարզ չէ։

Արձակուրդից վերադարձած դատավոր Գրիգորյանը զարմանքով է պարզել, որ իր հետ նման բան է տեղի ունենում։ Դատավորին իր փաստաբանի հետ արգելվել է մուտք գործել սեփական աշխատասենյակ։

Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը, հիմք ընդունելով Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդությունը, Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու որոշում է կայացրել։

Նրա այդ որոշմանը հետևել է Փաշինյանի կոչը՝ շրջափակել բոլոր դատարանների դռները, ապա հնչել սպառնալիք՝ վեթինգի ենթարկել բոլոր դատավորներին։

Թե ինչ եղավ դրանից հետո, հիշեցնելու կարիք չկա։ Վենետիկի հանձնաժողովն էլ այդ ամենին արձագանքեց։

Հիմա, փաստորեն, շրջափակվել է առանձին վերցրած մեկ դատավորի դուռ։

Դեպքի հետ կապված ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Politica.am-ին փոխանցեց, որ խուզարկությունը կատարվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Թե ի՞նչ քրեական գործ է, ՀՔԾ-ից տեղակացրեցին, որ դեռևս մանրամասներ չեն հրապարակում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։