Լրահոս

13.04.2010 17:29


Արտակ Շաքարյան. «ՀՀ–ն պատրաստ չէ Արցախը մտցնել այդ արձանագրությունների մեջ»

Գնահատելով  Վաշինգտոնում Սարգսյան-Էրդողան հանդիպումը՝ թուրքագետ Արտակ Շաքարյանը նշել է, որ սխալ կլինի ասել, թե հանդիպումը բերել է երկկողմանի հարաբերությունների ավելի բարձր մակարդակի։ Ինչ վերաբերում է հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկմանը, նա նշել է.

-Ես ոչ մի տեղ չեմ հանդիպել անշարժության. ընդհանուր առմամբ Էրդողանը միշտ կապել է արձանագրություններն Արցախի խնդրի հետ, սակայն դա Թուրքիայի մոտեցումն է, և այն, որ Թուրքիայի ջանքերով Ալիևին վերջապես հրավիրեցին ԱՄՆ, ցույց է տալիս, որ որքան էլ ցանկանանք խուսանավել դրանից, դա Անկարայի սկզբունքային մոտեցումն է, ու եթե մենք չմտցնենք, ապա արձանագրություններն առաջ չեն գնա, բայց եթե Թուրքիան պնդի, ՀՀ-ն արդեն հայտարարել է, և ՀՀ-ն պատրաստ չէ Արցախը մտցնել այդ արձանագրությունների մեջ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը