Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը բերման ենթարկելու որոշում է կայացրել Թուրքիայի օդուժում ծառայող 48 զինվորականների վերաբերյալ։
Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժման հետ կապեր ունենալու մեջ։
Նրանցից 35-ն արդեն բերման են ենթարկվել։ Գործողությունն իրականացվել է Անկարայի նահանգի 17 շրջաններում։ Մնացած 13 հոգուն հայտնաբերելու և բերման ենթարկելու աշխատանքները շարունակվում են:
Թուրքական աղբյուրը նշում է, որ նրանց դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում պարզվել է, որ օդուժի վերոնշյալ ծառայողներն իրար հետ հաղորդակցվելու համար օգտվել են գաղտնի հավելվածներից։
Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»