Հուլիսի 14-ին՝ ժամը 21.00-ին, Երևանի Դուրյան թաղամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդը վրաերթի էր ենթարկել 7-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեխային վրաերթի է ենթարկել Ավան-Առինջի 34-ամյա մի բնակիչ՝ իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով: Բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 15-ին՝ ժամը 18.30-ին, տղամարդը ներկայացել է բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Ավանում 7-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել

Կատարվում է քննություն։