Հուլիսի 22-ից Արարատի մարզի Բուրաստան համայնքի տարածքում կգործարկվի արագաչափ սարք
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթեւեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը` մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթեւեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել եւ Հ-8՝ Երեւան-Արտաշատ-Այգեվան-Մ2 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Արարատի մարզի Բուրաստան համայնքի տարածքում տեղադրվել է լուսանկարահանող արագաչափ սարք:
Լուսանկարահանող արագաչափ սարքը գործարկվելու է 2019 թվականի հուլիսի 22-ից:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: