Աշխարհ

16.07.2019 19:54


ԱՄՆ-ը գտել է С-400-ի խոցելիությունը

ԱՄՆ-ը գտել է С-400-ի խոցելիությունը

Ամերիկյան Stratfor մասնավոր հետախուզության կենտրոնում հայտնել են, որ գտել են ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գլխավոր խոցելիությունը, որոնք Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը վերջերս աշխարհի ամենահզորագույն ՀՕՊ համակարգեր էր անվանել:

Կենտրոնի աշխատակիցների կարծիքով С-400-ը ուժեղ է, սակայն դրանք չեն կարող դիմակայել զանգվածային հարձակման դեպքում, եթե համակարգերը ՀՀՊ այլ միջոցներ չունենան:

Նշվում է նաեւ, որ С-400-ի գործողությունների նշված հեռահարությունը, իսկ դա 400 կմ է, կարող է լեռնային տեղանքում նվազել:

«Համակարգերը կարող են արդյունավետ լինել՝ կախված հակառակորդի տեսակից», — ընդգծել են կենտրոնում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը