Քաղաքական

16.07.2019 14:15

«Նիկո՛լ, իջի՛», «Քա՛յլ արա, ջո՛ւր տուր». ակցիա կառավարության մոտ (տեսանյութ)

«Նիկո՛լ, իջի՛», «Քա՛յլ արա, ջո՛ւր տուր». ակցիա կառավարության մոտ (տեսանյութ)

Քաղցրաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են անում կառավարությանմոտ: Քաղաքացիները պահանջում են լուծել ոռոգման ջրի հարցը: Նրանցից մեկի խոսքերով՝ մինչև հունիսի 10-ը նորմալ է եղել, սակայն հունիսի 15-20-ից հետո խայտառակություն է. «Բարեկամ-ախպեր իրար ծեծում են ջրի համար»:
Ակցիայի մասնակիցները պատրաստվում են փակել Երևան-Երասխավան մայրուղին, եթե իրենց հարցին լուծում չլինի»:

Ներկաներից մեկը նշեց, որ առավոտյան 5-ին իր 14 տարեկան երեխայի հետ ծառերը սրսկել է, թույն է խմել, հիմա էլ կառավարության մոտ է եկել գոռալու համար. «Իրենց 14 տարեկան երեխաները հիմա սանատորիաներում հանգստանում են, իսկ մեր երեխաները դաշտերում տանջվում են, որ սրանք սա անե՞ն մեր գլխին»:

Քաղաքացիները նշում են, որ որևէ մեկն իրենց հետ չի հանդիպում, միայն նամակ վերցնող կա, ով եղել է նաև Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք. «Գալիս ու ասում են, թե դիմում գրենք: Բայց այս հարցը հրատապ է, մենք չենք կարող 20 օր սպասել, ոռոգման սեզոնն այդ ընթացքում կավարտվի»:

«Հայ ժողովրդի կեսը սոված է, խիղճներդ մեռնի, իջեք մի պատասխան տվեք»,-ասաց ներկաներից մեկը:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։